ԲԱՑԱՀԱՅՏԻՐ «ԷԼԲԱՏ»-Ը

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Ձեզ ենք առաջարկում ավանդական, ինչպես նաև հիբրիդային տեխնոլոգիաներով նախագծված մարտկոցներ, որոնք Գերմանական և իտալական ինժեներական մտքի, ինչպես նաև մեր փորձի և աշխատասիրության արդյունք են: Դրանք ստեղծվել են բոլորին հասանելի ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի համար առավելագույն հզորություն ապահովելու նպատակով:

Մեր օրերում բարձրորակ սարքավորումներով հագեցած մեքենաներն առավել մեծ պահանջներ են ներկայցնում իրենց համար նախատեսված մարտկոցներին և «Էլբատ» ընկերությունն իր արտադրանքով ոչ միայն համապատասխանում է շուկայի բոլոր պահանջներին, այլև և գերազանցում դրանք՝ առաջարկելով հզոր, էներգիան հուսալի պահպանող, սպասարկում չպահանջողկամ գրեթե չպահանջող մարտկոցներ մեքենաների համար:

«Էլբատն» առաջարկում է մարտկոցների ամբողջական տեսականի՝ նախատեսված բոլոր տեսակի մեքենաների՝ մարդատարների, բեռնատարների, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկայի համար: Մեր արտադրանքը նախատեսված է ապահովելու մեքենաների էլեկտրական համակարգի օգտագործման անխափանությունը, դիմակայելու կլիմայական փոփոխություններին և ճանապարհային վատ պայմաններին:

Ընկերությունն առաջարկում է մեծածախ գներ և հուսալի երաշխիքային համակարգ՝ լավ պայմաններով:

 

ՏԵՍԼԱԿԱՆԸ
«Էլբատ»-ի տեսլականն է բրենդի տարբերակված ներկայացումը շուկայում՝ ապահովելով կայուն և պատվավոր համբավ ավտոմոբիլային մարտկոցների երկրորդական շուկայում: «Էլբատ»-ը շարունակելու է համարվել Հարավային Կովկասի ամենանորարարական, հուսալի, որակյալ և մատչելի մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկը՝ ձգտելով առաջատար դիրքի:

 

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
«Էլբատ»-ի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, եվրոպական և միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող լաբորատորիաները յուրաքանչյուր փուլում փորձարկում են մարտկոցի բաղադրիչները՝ ապահովելով որակի հսկումը: Ընկերությունում արտադրվող յուրաքանչյուր մարտկոց փորձարկվում է համաձայն CCA-պարամետրերի (սառը հոսանքի մեկնարկային ընթացք)՝ երաշխավորելով հաճախորդին տրամադրված յուրաքանչյուր մարտկոցի 100 տոկոսանոց հզորությունն և բարձր որակը:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Էլբատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես ավտոմեքենաների մարտկոցների արտադրության ոլորտում հայ-գերմանական առաջին համատեղ և միակ ընկերությունը Հայաստանում և Կովկասում: Ժամանակակից արտադրական գործարանը հիմնվել է արտադրական ճկուն համակարգի ներդրմամբ, որը հնարավորություն է տալիս արտադրել տարբեր տեսակի մարտկոցներ՝ զանազան դիզայներական լուծումներով: Վերջին սերնդի ավտոմատացված տեխնոլոգիաները, հուսալի և մասնագիտացված աշխատուժի հետ համատեղ, հնարավորություն են տալիս վերահսկել ծախսերը և ընդլայնել արտադրական հնարավորությունները տարբերակված շուկայում:

«Էլբատ»-ը նաև հավատարիմ է մնում իր գործունեությունը էկոլոգիապես անվտանգ պայմաններում ծավալելու սկզբունքին: Ընկերությունը ներդրել է ջրի և օդի աղտոտման դեմ պայքարելու ամենաարդյունավետ համակարգերից մեկը, որը թույլ է տալիս ֆիլտրել արտադրական խառնուրդներն ու վնասակար արտանետումները:

Նշենք նաև, որ «Էլբատ»-ի արտադրանքը համապատասխանում է անվտանգության, առողջության և շրջակա միջավայրի պահպանման եվրոպական ստանդարտներին: Նախքան գործունեություն ծավալելը, դեռևս 2011 թվականին, «Էլբատ»-ը ձեռք է բերել հետևյալ հավաստագրերը՝

1. Որակի կառավարման համակարգ. ISO 9001: 2008
2. Բնապահպանական կառավարման համակարգ. ISO 14001: 2004