Սպասարկման կենտրոն

Մենք այստեղ ենք օգնելու: «Էլբատ» սպասարկման կենտրոնը իրականացնում է մասնագիտացած ախտորոշում, անճար խորհրդատվություն մեքենայի ընդհանուր վիճակի վերաբերյալ, հատոիկ կարևորություն տալով ավտոմատ լիցքավորման համակարգերին: «Էլբատ» – ի մարտկոցները տրվում են են 12 ամիս երաշխիքով եւ դրնաք միակ մարտկոցնենրն են, որ կարող են կրել Էլբատ անունը:

Զանգահարել: +374 10 463577
warranty.dep@elbat.am

 

Մարտկոցի լիցքավորումը

  • Փակ տարածքում լիցքավորելիս անհրաժեշտ է ապահովել համապատասխան օդափոխություն:
  • Փակ տարածքում լիցքավորելիս անհրաժեշտ է ապահովել համապատասխան օդափոխություն:
  • Մինչ մարտկոցը լիցքավորելը համոզվել, որ պահպանված են  հիգիենայի և անվտանգության կանոնները:
  • Ետ պտտելով կափարիչի վրայի 6 խցանները թուլացնել և մարտկոցը թողնել բաց վիճակում:
  • Մարտկոցի վրայի  անցքերից մեկում տեղադրել 100°C սանդղակ ունեցող ջերմաչափ և չափել ջերմաստիճանը:
  • Օգտագործել միայն համապատասխան լիցքավորման սարքեր, որոնք աշխատում են հաստատուն հոսանքով: Նախ միացնել մարտկոցի  դրական բևեռր դրական սնուցման աղբյուրի լիցքավորվող սարքին, այնուհետև բացասական բևեռը՝ բացասական սնուցման աղբյուրին:
  • Միացնել լիցքավորիչը միայն մարտկոցին միացված լինելուց հետո:
  • Օպտիմալ լիցքավորման հոսանքի մեծությունը պետք է ոչ ավել լինի մարտկոցի ունակության (Ah) արժեքի 1/10-ից:
  • Մարտկոցը լիցքավորել (25 ± 5)°C ջերմաստիճանային պայմաններում: Էլեկտրոլիտի ջերմաստիճանը 55°C-ից բարձրանալու դեպքում անմիջապես դադարեցնել լիցքավորումը: Լիցքավորումը կարելի է վերսկսել միայն այն ժամանակ, երբ էլեկտրոլիտի ջերմաստիճանը լինի մինչև 35°C և ցածր:
  • Մարտկոցը համարվում է ամբողջովին լիցքավորված, եթե երկու ժամվա ընթացքում 15 րոպե միջակայքով երեք հաջորդական չափումների արդյունքում լարումը կամ էլեկտրոլիտի խտությունը` ջերմաստիճանից կախված, մնում է անփոփոխ: Չի թույլատրվում մարտկոցի գերլիցքավորում:
  • Մարտկոցի լիցքավորվելուց հետո նախ անջատել լիցքավորիչը և միայն հետո մարտկոցին միացված հաղորդալարերը` (Օգտագործել միայն հաստատուն հոսանքով լիցքավորող համապատասխան լիցքավորման սարքեր: Նախ միացնել մարտկոցի  դրական բևեռր դրական սնուցման աղբյուրի լիցքավորվող սարքին, այնուհետև բացասական բևեռը՝ բացասական սնուցման աղբյուրին:
  • Պտտաձև շարժումներով պտուտակահանի օգնությամբ ձգել 6 խցանները՝ համոզվելով, որ վերջիններս չեն վնասվել:
  • Մաքրել մարտկոցի մակերևույթը 10%-ոց ամոնիակի կամ կերակրի սոդայի լուծույթով թրջած մաքուր լաթով և չորացնել: Համոզվել, որ էլեկտրոլիտի արտահոսք չկա:.

 

Մարտկոցի լիցքավորման պայմանները

Էլեկտրոլիտի խտության մակարդակը 27°C կգ/լ-ում
1.25-1.28
1.21-1.24
1.20 և ավելի ցածր

Մարտկոցի լիցքավորման մակարդակ
Լիցքավորված
Կիսով չափ լիցքավորված
Ոչ բավարար լիցքավորման մակարդակ

Առաջարկ
Հնարավոր ստուգում
Լիցքավորում հնարավորության դեպքում
Անմիջապես լիցքավորում

  • Մարտկոցի բոլոր 6 կուտակիչներում թթվի խտությունը պետք է հավասարաչափ լինի:
  • Մարտկոցը լիցքավորելիս անհրաժեշտ է հետևել լիցքավորման հրահանգներին:
  • Էլեկտրոլիտի խտության թույլատրելի առավելագույն շեղումը մարտկոցի 6 կուտակիչներում 0.03 կգ/լ է:

 

Վթարային իրավիճակներում մարտկոցի գործարկման համար նախատեսված միացման հաղորդալարեր

  • Օգտագործել միայն մարտկոցի համար նախատեսված սեղմակներով հաղորդալարեր, որոնք  համապատասխանում են DIN 72553-ին և հետևել  հրահանգներին:
  • Օգտագործել միևնույն էլեկտրական լարում ունեցող մարտկոցներ:
  • Անջատել երկու տրանսպորտային միջոցների շարժիչները:
  • Նախ միացնել օգնող տրանսպորտային միջոցի և խափանված տրանսպորտային միջոցի մարտկոցների  դրական բևեռները, այնուհետև երկրորդ հաղորդալարի մի ծայրակալը միացնել օգնող տրանսպորտային միջոցի բացասական բևեռին, իսկ մյուս ծայրակալը միացնել անսարք մեքենայի շարժիչի բացասական բևեռին: Հետևել տրանսպորտային միջոցն արտադրողի հրահանգներին:
  • Նախ գործարկել օգնող  տրանսպորտային միջոցի շարժիչը, այնուհետև անսարք տրանսպորտային միջոցի շարժիչը` առավելագունը 10 վայրկյան:
  • Հաղորդալարերն անջատել հակառակ հաջորդականությամբ:
  • Մարտկոցը չպետք է մատնել երկարատև անգործության: Այն կամ պետք է լիցքավորել  և պահել սառը և չոր վայրում, կամ էլ անջատել տրանսպորտային միջոցի  բացասական բևեռը:
  • Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել լիցքավորման մակարդակը և հարկ եղած դեպքում լիցքավորել այն (տես Մարտկոցի լիցքավորումը):

 

  • Մարտկոցը պահել մաքուր և չոր վիճակում:
  • Եռամսյակը մեկ ստուգել էլեկտրոլիտի մակարդակը  և  կարգավորել այն թորած ջրի օգնությամբ:
  • Եթե Էլեկտրոլիտի խտությունը 1.20կգ/լ է կամ ավելի քիչ, ամբողջապես վերալիցքավորել մարտկոցը: 6 խցաններից  որևէ մեկի վնասման պարագայում, խցանը փոխարինել միայն նմանատիպ պարույրաձև խցանով:!
  • Մարտկոցը տեղադրելուց առաջ հանել նրա դրական բևեռի պաշտպանիչ կափարիչը և դնել այն հանված (հին) մարտկոցի արտանցիչի վրա` կարճ միացումից խուսափելու համար:
  • Մաքրել և մեքենաների համար նախատեսված քսանյութով,  թեթևակի յուղել արտանցիչներն ու հաղորդալարերի ծայրամասերը:
  • Մարտկոցը միացնելիս առաջինը ամրացնել դրական և հետո միայն բացասական բևեռները, ստուգել ծայրակալների ապահով ամրացված լինելը:
  • Համոզվել, որ մարտկոցը հուսալիորեն ամրացված է տրանսպորտային միջոցին՝  տատանումներից խուսափելու համար:
  • Մարտկոցը պահել մաքուր և չոր վիճակում:
  • Չթեքել և չշրջել մարտկոցը` էլեկտրոլիտի արտահոսքից խուսափելու համար:
  • Պարբերաբար ստուգեք (երեք ամիսը մեկ անգամ) թթվային մակարդակը եւ կարգավորեք թորած ջրով: Ջրի բարձր սպառման դեպքում ստուգեք գեներատոր կարգավորիչը: Եթե թթվային կոնցենտրացիան կազմում է 1,20 կգ / լ կամ պակաս, լիցքավորեք մարտկոցը:

Երաշխիքային սպասարկում չի կիրառվի այն դեպքում երբ

ա) տեղի է ունեցել նորմալ մաշվածություն և սպառում
բ) հրահանգներին չեն հետևել
գ) մարտկոցի վրա փոփոխություններ են կատարվել
դ) անզգույշ, անփույթ կամ սխալ է օգտագործվել:

Կարևոր նշում. Մարտկոցի ծառայության ժամկետը պայմանավորվում է մասնավորապես օգտակար ծառայության ժամկետով և ճիշտ օգտագործմամբ: Բողոքի հիմնավորված լինելը կորոշվի ելնելով նշված գործոններից:

Կապ