Մարտկոցի լիցքավորումը
- Փակ տարածքում լիցքավորելիս անհրաժեշտ է ապահովել համապատասխան օդափոխություն:
- Փակ տարածքում լիցքավորելիս անհրաժեշտ է ապահովել համապատասխան օդափոխություն:
- Մինչ մարտկոցը լիցքավորելը համոզվել, որ պահպանված են հիգիենայի և անվտանգության կանոնները:
- Ետ պտտելով կափարիչի վրայի 6 խցանները թուլացնել և մարտկոցը թողնել բաց վիճակում:
- Մարտկոցի վրայի անցքերից մեկում տեղադրել 100°C սանդղակ ունեցող ջերմաչափ և չափել ջերմաստիճանը:
- Օգտագործել միայն համապատասխան լիցքավորման սարքեր, որոնք աշխատում են հաստատուն հոսանքով: Նախ միացնել մարտկոցի դրական բևեռր դրական սնուցման աղբյուրի լիցքավորվող սարքին, այնուհետև բացասական բևեռը՝ բացասական սնուցման աղբյուրին:
- Միացնել լիցքավորիչը միայն մարտկոցին միացված լինելուց հետո:
- Օպտիմալ լիցքավորման հոսանքի մեծությունը պետք է ոչ ավել լինի մարտկոցի ունակության (Ah) արժեքի 1/10-ից:
- Մարտկոցը լիցքավորել (25 ± 5)°C ջերմաստիճանային պայմաններում: Էլեկտրոլիտի ջերմաստիճանը 55°C-ից բարձրանալու դեպքում անմիջապես դադարեցնել լիցքավորումը: Լիցքավորումը կարելի է վերսկսել միայն այն ժամանակ, երբ էլեկտրոլիտի ջերմաստիճանը լինի մինչև 35°C և ցածր:
- Մարտկոցը համարվում է ամբողջովին լիցքավորված, եթե երկու ժամվա ընթացքում 15 րոպե միջակայքով երեք հաջորդական չափումների արդյունքում լարումը կամ էլեկտրոլիտի խտությունը` ջերմաստիճանից կախված, մնում է անփոփոխ: Չի թույլատրվում մարտկոցի գերլիցքավորում:
- Մարտկոցի լիցքավորվելուց հետո նախ անջատել լիցքավորիչը և միայն հետո մարտկոցին միացված հաղորդալարերը` (Օգտագործել միայն հաստատուն հոսանքով լիցքավորող համապատասխան լիցքավորման սարքեր: Նախ միացնել մարտկոցի դրական բևեռր դրական սնուցման աղբյուրի լիցքավորվող սարքին, այնուհետև բացասական բևեռը՝ բացասական սնուցման աղբյուրին:
- Պտտաձև շարժումներով պտուտակահանի օգնությամբ ձգել 6 խցանները՝ համոզվելով, որ վերջիններս չեն վնասվել:
- Մաքրել մարտկոցի մակերևույթը 10%-ոց ամոնիակի կամ կերակրի սոդայի լուծույթով թրջած մաքուր լաթով և չորացնել: Համոզվել, որ էլեկտրոլիտի արտահոսք չկա:.
Մարտկոցի լիցքավորման պայմանները
Էլեկտրոլիտի խտության մակարդակը 27°C կգ/լ-ում
1.25-1.28
1.21-1.24
1.20 և ավելի ցածր
Մարտկոցի լիցքավորման մակարդակ
Լիցքավորված
Կիսով չափ լիցքավորված
Ոչ բավարար լիցքավորման մակարդակ
Առաջարկ
Հնարավոր ստուգում
Լիցքավորում հնարավորության դեպքում
Անմիջապես լիցքավորում
- Մարտկոցի բոլոր 6 կուտակիչներում թթվի խտությունը պետք է հավասարաչափ լինի:
- Մարտկոցը լիցքավորելիս անհրաժեշտ է հետևել լիցքավորման հրահանգներին:
- Էլեկտրոլիտի խտության թույլատրելի առավելագույն շեղումը մարտկոցի 6 կուտակիչներում 0.03 կգ/լ է:
Վթարային իրավիճակներում մարտկոցի գործարկման համար նախատեսված միացման հաղորդալարեր
- Օգտագործել միայն մարտկոցի համար նախատեսված սեղմակներով հաղորդալարեր, որոնք համապատասխանում են DIN 72553-ին և հետևել հրահանգներին:
- Օգտագործել միևնույն էլեկտրական լարում ունեցող մարտկոցներ:
- Անջատել երկու տրանսպորտային միջոցների շարժիչները:
- Նախ միացնել օգնող տրանսպորտային միջոցի և խափանված տրանսպորտային միջոցի մարտկոցների դրական բևեռները, այնուհետև երկրորդ հաղորդալարի մի ծայրակալը միացնել օգնող տրանսպորտային միջոցի բացասական բևեռին, իսկ մյուս ծայրակալը միացնել անսարք մեքենայի շարժիչի բացասական բևեռին: Հետևել տրանսպորտային միջոցն արտադրողի հրահանգներին:
- Նախ գործարկել օգնող տրանսպորտային միջոցի շարժիչը, այնուհետև անսարք տրանսպորտային միջոցի շարժիչը` առավելագունը 10 վայրկյան:
- Հաղորդալարերն անջատել հակառակ հաջորդականությամբ:
- Մարտկոցը չպետք է մատնել երկարատև անգործության: Այն կամ պետք է լիցքավորել և պահել սառը և չոր վայրում, կամ էլ անջատել տրանսպորտային միջոցի բացասական բևեռը:
- Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել լիցքավորման մակարդակը և հարկ եղած դեպքում լիցքավորել այն (տես Մարտկոցի լիցքավորումը):